Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1, 060887777 araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2024 թվականի N 1500-Ա

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 2–րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 9–րդ և 12–րդ ենթակետերը և Ա/Ձ Աշոտ Ներսիսյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Թույլատրել Ա/Ձ Աշոտ Ներսիսյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում 2024 թվականի 4-րդ եսամսյակին կազմակերպել և իրացնել հանրային սնունդ և ոգելից խմիչքներ։
2. Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 9–րդ և 12–րդ ենթակետերի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ղ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

2024թ. դեկտեմբերի  11
       
Արաքս համայնք