 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1, 060 88 77 77 araks.armavir@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2025 թվականի N 464-Ա
ԱՐՄԵՆ ԻՇԽԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Արմեն Իշխանի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի գործը պարզեցի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից Արմեն Հովհաննիսյանի /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Գայ, Խաղաղության 5փ, 8տ/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ Արմեն Հովհաննիսյանը Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-033-0034-0005 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում /գերեզմանատան հարևանությամբ/ թափել է մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ և գոմաղբ։
Արմեն Հովհաննիսյանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 10-րդ կետերով սահմանված իրավախախտումներ, այն է՝ «3. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբի հավաքման կենտրոններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ 2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով., 10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով»։
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Արմեն Հովհաննիսյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2025 թվականի ապրիլի 7-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 7–ին տրված N LO127354633AM ստացականը/։ Նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն՝ հասցեատերն այն ստացել է 2025 թվականի ապրիլի 7-ին։
2025 թվականի ապրիլի 22-ին Արմեն Հովհաննիսյանը Արաքսի համայնքապետարան է ներկայացրել դիմում և թվով երկու լուսանկարներ իր կողմից թույլ տրված իրավախախտումն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմեն Իշխանի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։
2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, կամ հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով, կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ղ. ՂԱԶԱՐՅԱՆ
2025թ. ապրիլի 25
Արաքս համայնք