Այսօր: Կիրակի, 20 Հուլիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 745-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2025 թվականի N 745-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Նորիկ  Աբրահամի Ինջիղուլյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ որ քաղաքացի Նորիկ Աբրահամի Ինջիղուլյանը /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք գ. Գայ Երևանյան 3փ, 4տ/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից ստացված տեղեկանքների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:

Նորիկ Ինջիղուլյանին հասցեագրված վարչական վարույթի շրջանակներում լսումների հրավիրելու վերաբերյալ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 09․07․2025թ․ թիվ 1783 ծանուցագիրն ուղարկվել է փոստային առաքմամբ /փոստային առաքանի՝ LO128648060AM,  ծանուցագիրը ստացել է 09.07.2025 թվականին/։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նորիկ Ինջիղուլյանի կողմից առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

 Հիմք ընդունելով գույքային հարկերի հաշվառման համար հիմք հանդիսացող  «E-community» ծրագրից ձեռք բերված տվյալները՝ Նորիկ Աբրահամի Ինջիղուլյանը չի կատարել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքերի մասով հարկային պարտավորությունները, որի հետևանքով 26․06․2025 թվականի դրությամբ գոյացել է 352.671 /երեք հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ պարտք, որից՝

1.  Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0003-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 21898 (քսանմեկ հազար ութ հարյուր ինսունութ) ՀՀ դրամ, որից 20702 (քսան հազար յոթ հարյուր երկու) ՀՀ դրամը 2024-2025թթ.-ի ապառքի գումար և 1196 (հազար հարյուր ինսունվեց) ՀՀ դրամը 2024-2025թթ.-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։

2. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0040-0010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 6410 (վեց հազար չորս հարյուր տաս) ՀՀ դրամ, որից 6060 (վեց հազար վաթսուն) ՀՀ դրամը 2024-2025թթ.-ի ապառքի գումար և 350 (երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամը 2024-2025թթ.-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։

3. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0003-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 24429 (քսանչորս հազար չորս հարյուր քսանինը) ՀՀ դրամ, որից 23095 (քսաներեք հազար ինսունհինգ) ՀՀ դրամը 2024-2025թթ.-ի ապառքի գումար և 1334 (հազար երեք հարյուր երեսունչորս) ՀՀ դրամը 2024-2025թթ․-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։

4. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0040-0010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 8854 (ութ հազար ութ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ, որից 5954 (հինգ հազար ինը հարյուր հիսունչորս) ՀՀ դրամը 2008-2008-2020թթ.-ի ապառքի գումար և 2900 (երկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամը 2008-2020թթ․-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։

5. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0040-0010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 8907 (ութ հազար ինը հարյուր յոթ) ՀՀ դրամ, որից 5993 (հիմգ հազար ինը հարյուր ինսուներեք) ՀՀ դրամը 2008-2020թթ.-ի ապառքի գումար և 2914 (երկու հազար ինը հարյուր տասնչորս) ՀՀ դրամը 2008-2020թթ․-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։

6. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-004-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 40574 (քառասուն հազար հինգ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ, որից 41195 (քառասունմեկ հազար հարյուր ինսունհինգ) ՀՀ դրամը 2024-2025թթ.-ի ապառքի գումար և 2379 (երկու հազար յոթանասունինը) ՀՀ դրամը 2024-2025թթ․-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։

7. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0233-0022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 7917 (յոթ հազար տասնյոթ) ՀՀ դրամ, որից 7384 (յոթ հազար երեք հարյուր ութսունչորս) ՀՀ դրամը 2024-2025թթ.-ի ապառքի գումար և 533 (հինգ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամը 2024-2025թթ․-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։

8. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0040-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 288998 (երկու հարյուր ութսունութ հազար ինը հարյուր ինսունութ) ՀՀ դրամ, որից 192644 (հարյուր ինսուներկու հազար վեց հարյուր քառասունչորս) ՀՀ դրամը 2008-2019թթ.-ի ապառքի գումար և 96354 (ինսունվեց հազար երեքհարյուր հիսունչորս) ՀՀ դրամը 2008-2019թթ․-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` տեղական հարկեր, որոնց տեսակներն են`անշարժ գույքի հարկը։ 

Օրենսգրքի  224-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…

Օրենսգրքի  227-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։

Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝  տեղական ինքնակառավարման մարմիններ  իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:

Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ․․․:

 Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:

Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ, 224-րդ, 225-րդ, 226-րդ, 227-րդ, 236-րդ, 397-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով  և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ  հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Նորիկ Աբրահամի Ինջիղուլյանից հօգուտ Արաքս համայնքի բյուջեի գանձել 352.671 /երեք հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր յոթանասունմեկ/  ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:

2.Հարկային պարտավորությունների վճարումը կատարել Արաքս համայնքի 900325006121 հաշվեհամարին:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի  տեղեկագրում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner