|
20.11.25
📍Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Գայ բնակավայրում։
|
|
📌Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում իրականացվել են խճալցման և հարթեցման աշխատանքներ Գայ բնակավայրի՝ Խ․ Աբովյան, Խաղաղության 4-րդ, 12-րդ, 5-րդ, 6-րդ փողոցներում և դաշտամիջյան ճանապարհներին։ 📏Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 5455 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 107 միավոր բեռնատար մեքենա՝ 1498մ³ խճանյութ։ ✅Համայնքապետարանը հետևողական աշխատանքով բարեկարգում է բոլոր բնակավայրերը՝ ձևավորելով մաքուր, հարմարավետ ու բարեկեցիկ միջավայր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գայբնակավայր
|
|
|
20.11.25
📌Արաքս համայնքի #Լուսագյուղ բնակավայրում իրականացվել են ոռոգման ջրի համակարգի կառուցման աշխատանքներ։
|
|
📌Արաքս համայնքի #Լուսագյուղ բնակավայրում իրականացվել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ՝ խաղողի այգիները և դաշտերը ոռոգելու համար, որի ընդհանուր երկարությունը կազմում է 250 մետր։ 🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ խողովակները և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ ✅Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը։ Այս գործընթացին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև բնակիչները։ 💧Այս աշխատանքները նպաստում են գյուղատնտեսության արդյունավետությանը և բնակավայրի բարեկարգմանը՝ ...
Մանրամասն |
|
|
20.11.25
📌Արաքս համայնքի #Ապագա բնակավայրի 31-րդ փողոցում իրականացվել են նոր արտաքին լուսավորության աշխատանքներ։
|
|
📍Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 31-րդ փողոցում ավարտվել են նոր արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետևյալ նյութերը․ • ՍԻՊ 2×16 – 425 մետր • Ծակող սեղմակ – 34 հատ • Ձգիչ – 34 հատ • Պահունակ – 17 հատ • Լեդ լույս – 20 հատ 💡Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը 425 մետր է , ինչը կապահովի բնակավայրում բնակիչների անվտանգությունը՝ երեկոյան և գիշերային ժամերին, նաև զգալիորեն կբարելավի երթևեկության պայմանները բնակավայրում։
|
|
|
19.11.25
♨️Սկսվել են Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքները:
|
|
♨️Սկսվել են Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի՝ Գայի, Իսահակյան 2-րդ փակուղի, Սևահողերի թաղամաս և Վ. Տերյան փողոցների սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքները, որի ընդհանուր երկարությունը կազմում է 4.043 կմ։ 💰Ծրագրի ընդհանուր արժեքը 64․650․000 դրամ է, որից 55%–ը տրամադրվում է համայնքային բյուջեից, իսկ 45%–ը՝ կառավարության կողմից։ ✅Գազաֆիկացման ծրագրի իրականացումը կնպաստի բնակավայրի անխափան էներգամատակարարմանը, կկրճատի կենցաղային և արտադրական ծախսերը, կբարձրացնի կոմունալ ծառայությունների որակը և կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Խորոնքբնակավայր #Գազաֆիկացում
|
|
|
19.11.25
Սկսվել են Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազատարների կառուցման աշխատանքները:
|
|
🔥Սկսվել են Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի՝ 1-ին և 2-րդ փողոցների սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազատարների կառուցման աշխատանքները, որի ընդհանուր երկարությունը 1.427 կմ է։ 💰Ծրագրի ընդհանուր արժեքը 13․848․000 դրամ է, որից 55%–ը տրամադրվում է համայնքային բյուջեից, իսկ 45%–ը՝ կառավարության կողմից։ 🔺Գազատարների կառուցումը կնպաստի բնակավայրի անվտանգ և անխափան էներգամատակարարմանը, կբարձրացնի կենցաղային և արտադրական ծառայությունների արդյունավետությունը։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Արտիմետբնակավայր #Գազաֆիկացում
|
|
|
18.11.25
📌Արաքս համայնքի #Արտիմետ բնակավայրում իրականացվել են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքներ:
|
|
📌Արաքս համայնքի #Արտիմետ բնակավայրում իրականացվել են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքներ՝ ցորենի դաշտերը ոռոգելու համար, որի ընդհանուր երկարությունը կազմում է 100 մետր։
📌Բացի այդ, Արտիմետ բնակավայրի Րաֆֆի փողոցում իրականացվել են ջրահեռացման ջրատարը տիղմից մաքրելու աշխատանքներ, որի ընդհանուր երկարությունը կազմում է 50 մետր։
✅Այս աշխատանքները նպաստում են գյուղատնտեսության արդյունավետությանը և բնակավայրի բարեկարգմանը՝ ապահովելով համայնքի ենթակառուցվածքների մշտական և անխափան աշխատանքը։
#Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Արտիմետբնակավայր
|
|
|
18.11.25
📍 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Մեծամոր բնակավայրում:
|
|
📌Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում խճալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի՝ Գ․ Նժդեհ փողոցում և Խ․Աբովյան փողոցի զուգահեռ փողոցում։ 📎Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 900 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 10 միավոր բեռնատար մեքենա՝ 140 մ³ խճանյութ։ ✅Համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է բոլոր բնակավայրերի համաչափ բարեկարգման աշխատանքներ՝ ձգտելով ապահովել մաքուր, հարմարավետ և բարեկեցիկ միջավայր բնակչության համար։ Շարունակելի… #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Մեծամորբնակավայր
|
|
| 1 2 3 |