ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Գայ գյուղ)
www.araqshamaynq.am
060887777
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Արմավիր մարզի Արաքս համայնքը գտնվում է Մարզի հյուսիս-արևելյան հատվածում, զբաղեցնում է 9809.9 հա տարածք: Համայնքի կազմում ընդգրկված է 13 գյուղական բնակավայրեր: Համայնքի ընդանուր բնակչության թվաքանակը կազմում է 27934 մարդ:
Ապագա գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի կազմում: Գյուղը նախկինում ունեցել է Թուրքմենլու,Վերին Թուրքմենլու անվանումները, 1935 թվականիցանվանվելէԱպագա: Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մոտկանի գավառի Նիչ, Մցու, Կնձու, Բուգնոտ, Մրցան, Քաշախ , Հիզան , Տնգետի , Խութի՝ Գելոնք , Մուշի Բլանուխ, գյուղերից , Ալաշկերտից Մեծ Եղեռնից փրկված հայերը իրենց ապաստանը գտան Արաքս գետի ձախափից ոչ շատ հեռում բնակավայրում, որն սահմանին մոտ էր և հայրենիք վերդառնալուց շուտ կհասնեին տուն : Նրանք մնացին, սակայն երբեք հույսը չկտրելով , որ մի օր վերադառնալու են իրենց հայրենիքը՝ Էրգիր: Նրանք մնացին ու հիմնեցին նոր բնակատեղի, որն 1935 թվականին անվանեցին Ապագա , որպես նոր կյանքի սկիզբ և շարունակություն: Գյուղը հիմնադրվել է 1919 թվականին :Հաղթահարել է սով, հիվանդությունների ու համաճարակների , կոլեկտիվացման , Հայրենական Մեծ պատերազմի դժվարին տարիները։Գյուղը սահմանակից է Ջրառատ , Ջրարբի, Լուսագյուղ, Գրիբոյեդով, Առատաշեն, Արտաշար և Երասխահուն գյուղերին:
Լուսագյուղ գյուղը Արարատյան դաշտավայրում, ծովի մակերևույթից 830մ բարձրության վրա: Գյուղը հիմնվել է Սուրմալու գավառի Արաքս գետի աջ ափին մոտ գտնվող Դաշբուռն ու գյուղի գաղթականներով: Համայնքի հին անվանումները եղել են՝ Թուրքմանլու, Թուրքմենլու Ներքին, Լուսագեղ: Հետագայում՝ 1935 թվականին գյուղը վերանվանվել է Լուսագյուղ, որը տևական է մինչ օրս: Գյուղի կենտրոնում գտնվում են մանկապարտեզի և դպրոցի շենքերը: Կլիմայական պայմանները խիստ են:
Մեծամոր գյուղը հիմնադրվելէ` 1922 թվականին: Մեծամոր գյուղի հեռավորությունը, մարզկենտրոնից 40 կմ: Նախկինում ունեցել է Հեզլու Ղամարլու, Ղամարլու անվանումները։Մեծամոր է վերանվանվել 1946 թ-ին ։ Գյուղը տեղադրված է Միջին արաքսյան հարթավայրում, Մեծամոր գետի ձախ ափին՝ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերեն ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գրիբոյեդով գյուղը Վաղարշապատի տարածաշրջանում, սահմանակից է արևելքից` Վաղարշապատ համայնքին, հյուսիսից` Արտիմետ, արևմուտքից` Խորոնք, հարավ-արևմուտքից` Ապագա և հարավ-արևելքից` Ակնաշեն համայնքներին ։ Գրիբոյեդով համայնքը գտնվում է մայրաքաղաքից և մարզկենտրոնից հավասար հեռավորության վրա` 30կմ: Նախկինում ունեցել է Արալըխ, ԱրալըխԲաշքյանդ, ԱրալըխՔյոլանլու, Արալըկ, ՔյոլանիԱրալըխ, Քյոլանլու Վերինան վանումները։Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ-ին ։ Գյուղը նախկինում եղել է թուրքաբնակ: 1917թ.-ից սկսած գյուղում սկսել են բնակվել հայեր Ղարաբաղից գաղթած: 1949-1950 թթ-ին հայրենադարձված պարսկահայերն են եկել բնակվել: 1949թ-ից Արծվաշենից 30 ընտանիք են վերաբնակվել: 1950-ական թվականներին եկել են եզդիները:
Ակնաշեն գյուղի նախկին անվանումը` Վերին Խաթունարխ է: Բնակավայրի հեռավորությունը քաղաքիցմոտ 6 կմ հարավ։Տեղակայված է մարզկենտրոն Արմավիրից 34 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա։ Բնակիչները հայերեն, որոնց նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից , որոշ թվով բնակիչներ այստեղ են գաղթել նաև Սուրմալուից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Առատաշեն գյուղի նախկին անվանումը` Մեծ Զեյվա, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքիցմոտ 5 կմ հարավ-արևելք, Քասաղ գետի աջափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 845 մ։ Վերանվանվել է Առատաշեն 1978 թ. հունվարի 25-ին: Բնակիչները հայերեն, որոնց նախնիները 1828-1829 թթ. Գաղթել են Սալմաստից, Խոյից և 1915-1916 թվականներին Ալաշկերտից:
Արտիմետ գյուղի անվանումը մինչև 1946 թ. եղել է Ալիբեկլու, 1946-1991 թթ.` Աթարբեկյան: Բնակավայրը տեղակայված է Վաղարշապատ քաղաքից մոտ 1 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը վերանվանվել է Աթարբեկյան 1946թ. ապրիլի 4-ին , Արտիմետ` 1991 թ. օգոստոսի 8-ին ։ Գյուղը նախկինում Ալիբեգլի անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում: Բնակիչները հայերեն, որոնց նախնիները գաղթել են Իգդիրից, Վանից 1915-20 թթ., Իրանից 1946 թ., Սիսիանից, Աշտարակից, Ապարանից և Սպիտակից: Հեռավորությունը Երևանից 28 կմ, մարզկենտրոնից 31 կմ, ՀՀ պետական սահմանից 10 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 850-860 մ, բնակլիմայական պայմանները` չոր ցամաքային։
Արաքս գյուղի նախկին անվանումը` Ներքին Ղարխուն: Գյուղը տեղակայված է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից մոտ 9 կմ հարավ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 905 մ բարձրության վրա։Արաքս է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն։Ներկայիս բնակիչները հայերեն, որոնց նախնիների միմասը 1915-1920 թվականներին եկել է Սուրմալուի գավառից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ։
Գայ գյուղը նախկինում անվանվել է Խաթունարխ : Բնակավայրի հեռավորությունը Վաղարշապատից ՝ 6 կմ, մարզկենտրոնից՝ 36 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 9 կմ։ Գայ է վերանվանվել 1978 թ-ին ։ Նախկինում ունեցել է Խաթունարխ անվանումը։ Հիմնադրվել է 1670-1680 թվականներին և կոչվել է Խաթունարխ՝ Երևանի Սեֆիխանի կնոջ՝Խաթունի անունով, որը ամուսնու հետ այստեղ կառուցել է իր անունով ջրանցք, իսկ այդ տեղ գտնվող 2 գյուղերը կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։ (Վերին Խաթունարխը ներկայիս Ակնաշեն գյուղն է)։ Գյուղը տեղադրված է միջին արաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 843 մ բարձրության վրա։Կլիման չոր է, խիստ ցամաքային է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։Գյուղի բնակչության նախնիների միմասը 1828-1829 թթ. տեղափոխվել է Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից։
Հայկաշեն գյուղի նախկին անվանումը` Ղարղաբազար է: Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարաշիրին, Կարգաբազար, Ղարլապազար, Ղարղաբազար անվանումները։Հայկաշեն է վերանվանվել 1967 թ-ին։ Գյուղը տեղակայված է Միջին արաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռներն սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։Բնական լանդշաֆտները կիսանապատներեն, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի այս գյուղի մոտ է գտնվել Աղզիվար Կալեսի բերդը։
Ջրառատ գյուղի նախկին անվանումը` Վերին Ղարխուն է: Բնակավայրը տեղակայված է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից 8-9 կմ հարավ` Մեծամոր գետի աջափնյակում։Հեռավորությունը մարզկենտրոն Արմավիրից կազմում է 37 կմ, բարձրությունը ծովի մակարդակից՝ 835 մ։ Բնակավայրը սահմանակից է Արաքս, Լուսագյուղ, Մեծամոր, Ջրարբի, Ապագա, Երասխահուն գյուղերին։Բնակչությանը կազմված է հայերից և եզդիներից։Գյուղը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, որն ունի կիսաանապատային և անապատային կլիմա, որտեղ տարեկան տեղումների քանակը կազմում է 300-350 մմ։ Ջրառատ գյուղը օվկիանոսի մակերևույթից բարձր է 650-700 մետր։ Կլիման ամռանը նկատվել է ստվերում +25 - + 30 , իսկ ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -8 - -10 աստիճան։Գյուղի բնակչության նախնիները 1915-1920թթ. Ներգաղթել են Երևանի նահանգի Սուրմալուի գավառից։Կանաղոտ հողակտորներ, որոնց վերափոխման համար կատարվել են բազմաթիվ փորձեր, այդ հողակտորներից մի մասն արդեն օգտագործում են։
Խորոնք գյուղը մինչև 1946 թվականը անվանվել է Ներքին Այլանլու, 1946-1991թվականներին` Լենուղի): Բնակավայրը տեղակայված է Վաղարշապատ քաղաքից մոտ 3 կմ հարավ-արևմուտք։ Վերանվանվել է Լենուղի 1946 թ. ապրիլի 4-ին, Խորոնք` 1991 թ. օգոստոսի 8-ին։Գյուղը տեղադրված է Միջին արաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերենածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։Բնակիչները հայերեն, որոնց մի մասի նախնիները այստեղ են գաղթել Վանի, Բայազետի, Արճեշի շրջաններից և Արծափից 1829-1830 թվականներին:
Ջրարբի գյուղը գտնվում է Արարատյան դաշտավայրում՝ ծովի մակերևույթից 870 մ բարձրության վրա: Գյուղը հիմնադրվել է 1974 թվականին, Ջրառատի թռչնաֆաբրիկայի /ներկայիս Արաքս թ/ֆ/ հենքի վրա: Գյուղի հիմնադրման տարեթիվը համընկնում է խորհրդային միությունում իր հզորության ծավալներով երկրորդը համարվող Ջրառատի թռչնաֆաբրիկայի ստեղծման տարեթվին: Գյուղը այդ տարիներին որպես բանվորական ավան աշխատողներին տեղավորելու նպատակով ֆաբրիկայի հետ միաժամանակ գոյացավ: Սկզբնական շրջանում գյուղը միացյալ էր Ջրառատի հետ և կոչվում էր Բանվան: 1991-1992 թվականններին այն առանձնացավ Ջրառատից, իր վարչական տարածքն ունեցավ և անվանվեց Ջրառատի թ/ֆ: Իսկ արդեն 2005 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ անվանափոխվեց Ջրարբի:Կլիման ձմռանը լինում է ցուրտ, ամռանը՝ շոգ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Համայնքի հեռավորությունը ՀՀ պետական սահմանից ըստ բնակավայրերի`
գ.Արաքս 0կմ, գ.Արտիմետ 25կմ, գ.Ակնաշեն 5կմ, գ.Առատաշեն 18 կմ, գ.Ապագա 5 կմ, գ.Խորոնք 18 կմ, գ.Գրիբոյեդով 20կմ, գ.Գայ 3.5 կմ, գ.Հայկաշեն 1 կմ, գ.Լուսագյուղ 7 կմ, գ.Մեծամոր 20 կմ, գ.Ջրառատ 1,5կմ, գ.Ջրարբի 5 կմ:
Բնակելի առանձնատների քանակը կազմում է` գ.Խորոնք 506, գ.Գրիբոյեդով 387, գ.Առատաշեն 224, գ.Ակնաշեն 327, գ.Ջրարբի 215, գ.Լուսագյուղ 180, գ.Արտիմետ 398,գ.Ապագա 388,գ.Հայկաշեն 228, գ.Արաքս 344, գ.Գայ 806,գ.Մեծամոր 308, Գ,Ջրառատ 799 միավոր, իսկ բազմաբնակարան շենքերի քանակը` 0 միավոր:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
250-300 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-3-ից -5
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
24-ից 26
4. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
7. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
8. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
ԳԱՅ
Գայ գյուղը նախկինում անվանվել է Խաթունարխ: Բնակավայրի հեռավորությունը Վաղարշապատից ՝ 6 կմ, մարզկենտրոնից՝ 36 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 9 կմ։ Գայ է վերանվանվել 1978 թ-ին։ Նախկինում ունեցել է Խաթունարխ անվանումը։ Հիմնադրվել է 1670-1680 թվականներին և կոչվել է Խաթունարխ՝ Երևանի Սեֆիխանի կնոջ՝Խաթունի անունով, որը ամուսնու հետ այստեղ կառուցել է իր անունով ջրանցք, իսկ այդ տեղ գտնվող 2 գյուղերը կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։ (Վերին Խաթունարխը ներկայիս Ակնաշեն գյուղն է)։ Գյուղը տեղադրված է միջին արաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 843 մ բարձրության վրա։ Կլիման չոր է, խիստ ցամաքային է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։Գյուղի բնակչության նախնիների միմասը 1828-1829 թթ. տեղափոխվել է Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից։
ԱԿՆԱՇԵՆ
ԱՌԱՏԱՇԵՆ
ԽՈՐՈՆՔ
ԱՐԱՔՍ
ՋՐԱՌԱՏ
ԱՊԱԳԱ
Ապագա գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի կազմում: Գյուղը նախկինում ունեցել է Թուրքմենլու, Վերին Թուրքմենլու անվանումները, 1935 թվականից անվանվել է Ապագա: Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մոտկանի գավառի Նիչ, Մցու, Կնձու, Բուգնոտ, Մրցան, Քաշախ, Հիզան, Տնգետի, Խութի՝ Գելոնք, Մուշի Բլանուխ, գյուղերից՝ Ալաշկերտից, Մեծ Եղեռնից փրկված հայերը իրենց ապաստանը գտան Արաքս գետի ձախափից ոչ շատ հեռում բնակավայրում, որն սահմանին մոտ էր և հայրենիք վերդառնալուց շուտ կհասնեին տուն: Նրանք մնացին, սակայն երբեք հույսը չկտրելով, որ մի օր վերադառնալու են իրենց հայրենիքը՝ Էրգիր: Նրանք մնացին ու հիմնեցին նոր բնակատեղի, որն 1935 թվականին անվանեցին Ապագա, որպես նոր կյանքի սկիզբ և շարունակություն: Գյուղը հիմնադրվել է 1919 թվականին: Հաղթահարել է սով, հիվանդությունների ու համաճարակների, կոլեկտիվացման, Հայրենական Մեծ պատերազմի դժվարին տարիները: Գյուղը սահմանակից է Ջրառատ , Ջրարբի, Լուսագյուղ, Գրիբոյեդով, Առատաշեն, Արտաշար և Երասխահուն գյուղերին:
ՀԱՅԿԱՇԵՆ
ԱՐՏԻՄԵՏ
ՋՐԱՐԲԻ
ԼՈՒՍԱԳՅՈՒՂ
Լուսագոյւղ գյուղը Արարատյան դաշտավայրում, ծովի մակերևույթից 830մ բարձրության վրա: Գյուղը հիմնվել է Սուրմալու գավառի Արաքս գետի աջ ափին մոտ գտնվող Դաշբուռն ու գյուղի գաղթականներով: Համայնքի հին անվանումները եղել են՝ Թուրքմանլու, Թուրքմենլու Ներքին, Լուսագեղ: Հետագայում՝ 1935 թվականին գյուղը վերանվանվել է Լուսագյուղ, որը տևական է մինչ օրս: Գյուղի կենտրոնում գտնվում են մանկապարտեզի և դպրոցի շենքերը: Կլիմայական պայմանները խիստ են:
ՄԵԾԱՄՈՐ
ԳՐԻԲՈՅԵԴՈՎ
Գրիբոյեդով գյուղը Վաղարշապատի տարածաշրջանում, սահմանակից է արևելքից` Վաղարշապատ համայնքին, հյուսիսից` Արտիմետ, արևմուտքից` Խորոնք, հարավ-արևմուտքից` Ապագա և հարավ-արևելքից` Ակնաշեն համայնքներին ։ Գրիբոյեդով համայնքը գտնվում է մայրաքաղաքից և մարզկենտրոնից հավասար հեռավորության վրա` 30կմ: Նախկինում ունեցել է Արալըխ, ԱրալըխԲաշքյանդ, ԱրալըխՔյոլանլու, Արալըկ, ՔյոլանիԱրալըխ, Քյոլանլու Վերին անվանումները։ Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ-ին: Գյուղը նախկինում եղել է թուրքաբնակ: 1917թ.-ից սկսած գյուղում սկսել են բնակվել հայեր Ղարաբաղից գաղթած: 1949-1950 թթ-ին հայրենադարձված պարսկահայերն են եկել բնակվել: 1949թ-ից Արծվաշենից 30 ընտանիք են վերաբնակվել: 1950-ական թվականներին եկել են եզդիները:
Կարգապահական ներքին կանոնակարգ 2024
Քաղաքաշինական կանոնադրություն 2023
Facebook
Location on Google Maps
YouTube