06.05.24
Բարեկարգման աշխատանքներ Ապագա բնակավայրում
|
Մաքրման աշխատանքներ են իրականացվել Ապագա բնակավայրում։ Մաքրվել է դաշտամիջյան ջրահեռացման համակարգը։ Ջրատարի երկարությունը կազմել է 300 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
06.05.24
Բարեկարգման աշխատանքներ Հայկաշեն բնակավայրում
|
Ապրիլի 27ից 30-ը Հայկաշեն բնակավայրում իրականացվել են թաղամասերի անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհների հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգված ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմել է 17 կիլոմետր։ Աշխատանքներն իրականացվել են հատուկ տեխնիկայի՝ գրեդելի օգնությամբ: Նմանատիպ աշխատանքները Արաքս համայնքում կլինեն շարունակական...
|
|
03.05.24
Այցելություն 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Բորիկ Սուլեյմանյանի ընտանիքին
|
Այսօր Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարսենիկ Վարդանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Նարինե Դավթյանը և Խորոնք բնակավայրի վարչական ղեկավար Սերյոժա Ամիրյանը այցելեցին Խորոնք բնակավայր՝ 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած, ազգությամբ եզդի՝ Բորիկ Սուլեյմանյանի տուն։Նրանց դիմավորեցին հերոսի ծնողները՝ Տիտալ և Լենա Սուլեյմանյանները, նորածին որդուն՝ Յուրա Սուլեյմանյանին գիրկն առած։Արաքսի համայնքապետարանի աշխատակիցները վարչական ղեկավարի հետ միասին ողջունեցին հերոսածին ծնողներին, ապա հարգանքի տուրք մատուցեցին հերոսի հիշատակին նվիրված փառքի անկյունի մոտ։Հերոս Բորիկի տան անշնչացած պատերը կրկին շունչ էին առել ու լցվել լույսով՝ նորածին եղբոր ծնունդով։ Իսկ իրենց կյանքը ...
Մանրամասն |
|
02.05.24
Իրազեկում
|
«Մասնակցային բյուջետավորում-2024» ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքնային խումբը մայիսի 8-ին կունենա հանդիպում Առատաշեն, Արտիմետ, Խորոնք և Գրիբոյեդով բնակավայրերի բնակիչների հետ: Հանրային իրազեկման ընթացքում աշխատակիցները կրկին անգամ կներկայացնեն բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները։ Ստորև ներկայացնում ենք մայիսի 8-ին կայանալիք հանրային քննարկման ժամանակացույցը՝ - Առատաշեն՝ 11:00
- Արտիմետ՝ 12:00
- Խորոնք՝ 14:00
- Գրիբոյեդով՝ 15:00
Ակնկալում ենք բոլորի ակտիվ մանսակցությունը:
|
|
02.05.24
Իրազեկում
|
«Մասնակցային բյուջետավորում-2024» ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքնային խումբը մայիսի 10-ին կունենա հանդիպում Ջրարբի, Ջրառատ, Լուսագյուղ և Ակնաշեն բնակավայրերի բնակիչների հետ: Հանրային իրազեկման ընթացքում աշխատակիցները կրկին անգամ կներկայացնեն բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները։ Ստորև ներկայացնում ենք մայիսի 10-ին կայանալիք հանրային քննարկման ժամանակացույցը՝ - Ջրարբի՝ 11:00
- Ջրառատ՝ 12:00
- Լուսագյուղ՝ 14:00
- Ակնաշեն՝ 15:00
- Ապագա՝ 16:00
Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը:
|
|
02.05.24
Բարեկարգման աշխատանքներ Առատաշեն բնակավայրում
|
Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Առատաշեն բնակավայրում իրականացվել են անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհների հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են հետևյալ թաղամասերում՝ - Գայ
- Հ.Թումանյան
- Սայաթ-Նովա
- Կոմիտաս
- Ա.Իսահակյան
- Երիտասարդական
- Արցախ
- Գ.Նժդեհ
- Խ.Աբովյան
Բարեկարգված ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմել է 8000 մետր։ Աշխատանքներն իրականացվել են հատուկ տեխնիկայի՝ գրեդելի օգնությամբ: Նմանատիպ աշխատանքները Արաքս համայնքում կլինեն շարունակական...
|
|
02.05.24
Իրազեկում
|
«Մասնակցային բյուջետավորում-2024» ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքնային խումբը մայիսի 7-ին կունենա հանդիպում Գայ, Հայկաշեն, Մեծամոր և Արաքս բնակավայրերի բնակիչների հետ: Հանրային իրազեկման ընթացքում աշխատակիցները կրկին անգամ կներկայացնեն բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները։ Ստորև ներկայացնում ենք մայիսի 7-ին կայանալիք հանրային քննարկման ժամանակացույցը՝ - Արաքս՝ 11:00
- Մեծամոր՝ 12:00
- Հայկաշեն՝ 14:00
- Գայ՝ 15:00
Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը:
|
|
1 2 3 |