28.04.24
Անուշ Գրիգորյանը բրոնզե մեդալակիր
|
Սերբիայում ընթացող Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արաքս համայնքի բնակիչ Անուշ Գրիգորյանը զբաղեցրեց երրորդ պատվավոր տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Շնորհավորում ենք մեր սիրելի մարզուհուն և իր մարզիչին՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ
|
|
28.04.24
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալակիր
|
Իտալիայում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Արաքս համայնքի բնակիչ Համլետ Մանուկյանը զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը և արժանացավ ոսկե մեդալի։
Շնորհավորում ենք մեր սիրելի մարզիկին և իր մարզչին ցանկանալով նորանոր հաղթանակներ։
|
|
27.04.24
Քաղաքացու օրը նշվեց Արաքս համայնքում
|
Այսօր՝ ապրիլի 27-ին, ամսվա վերջին շաբաթ օրը, ՀՀ-ում նշվում է որպես Քաղաքացու օր: Օրվա առթիվ Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում։ Միջոցառումն ընթացավ երկու փուլով՝ մշակութային ծրագիր և բանախոսություն։ Մշակութային ծրագրի մաս կազմեցին ազգային երգն ու պարը , որի ժամանակ հանդես եկան Արաքս համայնքի շնորհալի երիտասարդները։ Հաջորդիվ կազմակերպվեց ընթերցանության ժամ, որի ժամանակ երիտասարդներն այցելեցին գրադարան և ընթերցեցին իրենց սիրելի գրքերը։ Միջոցառման վերջում տեղի ունեցավ «Հարց ու պատասխան», որտեղ բանախոսի դերում հանդես եկավ Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։ Երիտասարդներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ...
Մանրամասն |
|
26.04.24
Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքում
|
Արաքս բնակավայրի Խոստիկյան փողոցի ջրատարը մաքրվել է տիղմից։ Ջրատարի երկարությունը կազմել է 550 մետր։ Մաքրման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել նաև Արաքս բնակավայրի սկզբնամասի ճանապարահատվածում։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
26.04.24
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքս համայնք
|
Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ միասին մարզպետն այցելեց Գայ և Լուսագյուղ բնակավայրեր:
Գայ բնակավայրում ծանոթացան սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված մշակույթի տան շինարարական աշխատանքների ավարտական փուլին։
Հաջորդիվ այցելեցին Լուսագյուղ բնակավայր, որտեղ դիտարկեցին սուբվենցիոն ծրագրով ավարտված պոմպակայանի կառուցման աշխատանքները։
Շրջայցի վերջում համայնքի ղեկավարը, մարզպետը և ոլորտային պատասխանատուները քննարկեցին առաջիկայում նախատեսվող բարեփոխումներն ու մի շարք աշխատանքային ընթացիկ հարցեր։
|
|
26.04.24
Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքում
|
Հարթեցման աշխատանքներ են իրականացվել Հայկաշեն բնակավայրի 13-րդ թաղամասում։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։ա
|
|
25.04.24
Բարեկարգման աշխատանքներ Խորոնք բնակավայրում
|
Ավարտվել են Խորոնք բնակավայրում ջրահեռացման համակարգի մաքրման աշխատանքները։ Մաքրվել է Խորոնք բնակավայրի դաշտամիջյան ջրահեռացման համակարգը։ Ջրատարի երկարությունը կազմել է 15 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
1 2 3 |