26.04.24
Բարեկարգման աշխատանքներ Ակնաշեն բնակավայրում
|
Ակնաշեն բնակավայրում իրականացվել են թաղամասերի անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհների հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են հետևյալ թաղամասերում՝ - 1-ին,2-րդ, 3-րդ,4-րդ, 5-րդ, 6-րդ, 14-րդ, 16-րդ թաղամասեր
- Հ.Թումանյան
- Կ.Դեմիրճյան
- Հ.Բաղրամյան
- Այգեգործներ
Բարեկարգված ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմել է 4000 մետր։ Աշխատանքներն իրականացվել են հատուկ տեխնիկայի՝ գրեդելի օգնությամբ: Նմանատիպ աշխատանքները Արաքս համայնքում կլինեն շարունակական...
|
|
26.04.24
Բարեկարգման աշխատանքներ Խորոնք բնակավայրում
|
Ավարտվել են Խորոնք բնակավայրում ջրահեռացման համակարգի մաքրման աշխատանքները։ Մաքրվել է Խորոնք բնակավայրի դաշտամիջյան ջրահեռացման համակարգը։ Ջրատարի երկարությունը կազմել է 15 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
24.04.24
Հարգանքի տուրք՝ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին
|
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, համայնքապետարանի աշխատակիցները, Արաքս համայնքի վարչական շրջանների ղեկավարները մասնակցեցին համաժողովրդական երթին՝ դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության չմոռացված էջն է՝ համազգային մեծ վշտի ու հիշատակի օրը։ Հավերժ փառք մեր հայրենակից բոլոր սրբադասված նահատակների հիշատակին...
|
|
22.04.24
ջրագծի վերանորոգման աշխատանքներ Արտիմետ բնակավայրում
|
Արտիմետ բնակավայրի Ե. Չարենց փողոցի հին և շահագործման ոչ պիտանի ջրագիծն ամբողջությամբ փոխարինվել է խմելու համար նախատեսված պլաստմասե խողովակներով։ Ջրագծի երկարությունը կազմել է 20 մետր Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
19.04.24
Թաղամասերի մաքրման աշխատանքներ Արաքս համայնքում
|
Թաղամասերի մաքրման աշխատանքները շարունակվում են Արաքս համայնքում։ Ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվել Ապագա բնակավայրի 24-րդ թաղամասում։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
19.04.24
Նոր ջրագիծ Ակնաշեն բնակավայրում
|
Ակնաշեն բնակավայրի Ա. Օզանյան փողոցում կառուցվել է նոր ջրագիծ, որը սպասարկում է 4 տուն։ Ջրագծի երկարությունը կազմել է 270 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
18.04.24
Իրազեկում
|
ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը»։Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների ...
Մանրամասն |
|
1 2 3 |