Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



24 հոկտեմբերի 2025 թ.

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1655 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0,00637ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով, հիմք ընդունելով սեփականատեր Նվեր Սաֆարյանի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի Մ․ Խորենացու փողոց 20 հասցեում գտնվող քաղաքացի Նվեր Վոլոդյայի Սաֆարյանի սեփականություն հանդիսացող 04-050-0044-0008 կադաստրային ծածկագրով 0.1655հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 0,00637հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող:

2. Նշված 0․0637հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական նշանակության։

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 63,7քմ մակերեսով հողամասը հանել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:

4. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Խորոնք,Մ․ Խորոնացու  փողոց 20:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner