Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 16
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 մայիսի 2023 թվականի N 16

Համայնքային լսում Բաղադրիչ 2 ծրագրի մասնակցության համար

Արաքսի համայնքապետարանում տեղի ունեցավ՝ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2»-ի մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր լսումը։
Այն վարում էին Արաքս համայնքի ղեկավար՝ Ղազար Ղազարյանը և ՀՏԶՀ ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը։

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ՝ Ղազար Ղազարյանը մանրամասն ներկայացրեց Արաքս համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ենթածրագրի առաջարկը՝ ՍՆՏԶ ԼՖ ծրագրին մասնակցելու համար, և դրա նախապատրաստմանն ուղղված նախաձեռնող խմբի կողմից կատարված աշխատանքը։ Մասնավորապես, ներկայացվեց մասնակի բնակավայրերում անցկացված քննարկումները՝ ուղղված ծրագրի ընտրությանը և ծրագրով նախատեսված համայնքային ներդրմանը։
Բաղադրիչ N2 տարածքային զարգացման, համայնքի կողմից ներկայացված ծրագիրը վերաբերվում է տեխնիկային (Ինքնաթափ մեքենա, էքսկավատոր, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, և մինի էքսկավատոր)։

Հանրային լսմանը ներկաները հավանություն տվեցին Արաքս համայնքի կողմից ներկայացված տարածքային զարգացման Բաղադրիչ N2 ծրագրին։
Արամ Գրիգորյանը պատասխանեց ներկաների հարցերին և մանրամասնեց ծրագրի բոլոր առանձնահատկությունները։

Տրամադրվելիք տեխնիկան կաշխատի համայնքային կարիքները բարելավվելու նպատակով։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner