Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» խմբակցության առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամին իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ճանապարհածախսի դիմաց տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝
1) 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով, եթե մասնակցել է համայնքի ավագանու նիստերին և քվեարկություններին,
2) 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով, եթե մասնակցել է մշտական հանձնաժողովների նիստերին և աշխատանքներին։
2․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումն ավագանու անդամներին է տրամադրվում. 1) առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման,
2) անկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 10-ը:
3. Սահմանել, որ ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Արաքս համայնքի ավագանու կամ մշտական հանձնաժողովի նիստերից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |