|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 25  դեկտեմբերի  2024 թվականի N 187-Ա
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԿՆԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1,0 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.  ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝  1. Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Ակնաշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության` 04-005-0188-0012 կադաստրային ծածկագրով 1,0 հա վարելահողը 25 տարի ժամկետով: 2. Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 1,0 հա-ի համար` 55000 /հիսունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։ Մրցույթի մեկնարկային քայլ սահմանել 3000 Հայաստանի Հանրապետության դրամ:
 3. Մասնակցության վճար սահմանել 10000 Հայաստանի Հանրապետության դրամ:
 4. Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
 | 
| 
 | Կողմ -13  ԱԲԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԵՓԽԱՆՅԱՆ ՍԵՎԱՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                        ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |