Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» 19-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով և հիմք ընդունելվ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 08-ի N 1030-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հոկտեմբերի 08-ի N 182-Ա հրամանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2.Արաքսի համայնքապետարանի աշխատակազմին (Վարսենիկ Վարդանյանին)` համայնքային ծառայողների ատեստավորման աշխատանքներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով սահմանված կարգի, հանձնաժողովի աշխատակարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3.Ատեստավորման անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Մարիա Ազատյանին (ատեստավորման սկիզբ՝ 02․12․2025թ․, ատեստավորման ավարտ՝ 09․12․2025թ․):
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: