Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիա, ստանալու նպատակով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Տալ համաձայնություն <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում, Մեծամոր գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում, Հայկաշեն գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում և մանկապարտեզի բակի բարեկարգում, Լուսագյուղ գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում և մանկապարտեզի բակի բարեկարգում, Ջրարբի գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգում>> ծրագրային հայտին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |