Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 մայիսի 2025 թվականի N 8

Տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Հայկաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն և ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի համաձայն սույն թվականի մայիսի 2-ին ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Հայկաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսուման 2-րդ փուլը։
 
Հանրային քննարկման ընթացքում ներկայացվեց նախագծի հիմնական բովանդակությունը, կառուցապատման նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Լսմանը մասնակցող համայնքի բնակիչներն ու շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նախագծի հեղինակներին և ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները։
 
Քննարկումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, իսկ հնչած կարծիքները կներառվեն քննարկման արձանագրությունում։
 
Հանրային քննարկման արդյունքները և ներկայացված կարծիքները կհրապարակվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում սահմանված կարգով։


Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner