«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության N1325-Ն որոշմամբ (փոփ. 28.12.2023թ., 2343-Ն) սահմանված կարգով, 2025թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00, անցկացման հասցեն՝ գ․Արտիմետ, Չարենցի 45, նախատեսվում է անցկացնել Արաքս համայնքի Արտիմետի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում, և գրավոր՝ Արաքսի համայնքապետարան, ծանուցումից 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման լիազորված անձ է հանդիսանում Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Շանթ Ավդալյան (էլ. փոստ՝shant.avdalyan@mail.ru, հեռ.՝ 093669960): |