Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 նոյեմբերի 2025 թվականի N 11

Հանրային քննարկում խորհրդակցական մարմնի անդամների մասնակցությամբ

Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի նախաձեռնությամբ կայացավ հանրային քննարկում խորհրդակցական մարմնի անդամների մասնակցությամբ։
 Նիստը վարում էին խորհրդակցական մարմնի նախագահ Ղազար Ղազարյանը և խորհրդակցական մարմնի քարտուղար Վարսենիկ Վարդանյանը։ Քննարկմանը մասնակցում էին խորհրդակցական մարմնի անդամներ՝ Վ․ Հարությունյանը, Ա․ Նավասարդյանը, Ռ․ Թեմուրյանը, Մ․ Ազատյանը, Հ․ Մարգարյանը, Ս․ Քոչարյանը, Ա․ Առաքելյանը, Ս․ Ենոքյանը, Ս․ Հարությունյանը։
 Քննարկման օրակարգային հարցը Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի հաստատումն էր, որի նպատակն է համայնքի զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալական առաջնահերթությունների համատեղ գնահատումը։
 Բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները ներկայացրեց խորհրդակցական մարմնի նախագահ Ղազար Ղազարյանը, ով շեշտեց թափանցիկության, արդյունավետ կառավարման և համայնքի բնակիչների կարծիքի կարևորությունը բյուջետային պլանավորման գործընթացում։ Մասնակիցները բարձրացրին մի շարք հարցեր՝ առնչվող համայնքային ճանապարհների բարելավմանը, կրթական և մշակութային ծրագրերի ֆինանսավորմանը, մարզադպրոցների գործունեությանը, ինչպես նաև համայնքի տարբեր բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված նախաձեռնություններին։
 Քննարկման ընթացքում հնչած հարցերը ամփոփվեցին և տրվեցին համապատասխան արձագանքներ։
Խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները իրենց դրական եզրակացությունը տվեցին Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծին։



Կից փաստաթղթեր՝
(1.40 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner