Սույն թվականի նոյեմբերի 10-ին, Արաքսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Արաքս համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ:
Քննարկումը վարում էր Արաքս համայնքի ղեկավարի տեղակալ Պետրոս Ավագյանը:
Քննարկմանը մասնակցելու էին եկել բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատազմի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Հանրային քննարկման ընթացքում լսվեցին մասնակիցների առաջարկությունները։