|
31.10.25
📍Արաքս համայնքի #Ջրառատ բնակավայրում իրականացվել են նոր արտաքին լուսավորության աշխատանքներ։
|
|
💡Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում ավարտվել են նոր արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները։ Նոր լուսավորությամբ ապահովվել են հետևյալ փողոցները՝ Վ․ Սարգսյան, Ուղեկալներ, Վ․ Սարգսյան փողոցի 1-ին նրբանցք և Իսահակյան փողոցի վերջնամաս։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետևյալ նյութերը․ • Ծակող սեղմակ – 128 հատ • Ձգիչ – 128 հատ • Բարձակ – 64 հատ • Լեդ լույս – 64 հատ • ՍԻՊ 2×16 – 2060 մետր 🧷 Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը՝ 2060 մետր է, ինչը կապահովի բնակավայրում բնակիչների անվտանգությունը՝ երեկոյան և գիշերային ժամերին, նաև զգալիորեն կբարելավի երթևեկության պայմանները ...
Մանրամասն |
|
|
31.10.25
📍 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Արտիմետ բնակավայրում:
|
|
📌Արտիմետ բնակավայրում շարունակվում են համայնքի զարգացման և բարեկարգման նպատակով իրականացվող ծրագրերը։ Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում խճալցման աշխատանքներ են իրականացվել Արաքս համայնքի #Արտիմետ բնակավայրի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցներում, Շինարարների փողոցից դեպի գլխավոր փողոց տանող ճանապարհահատվածում, ինչպես նաև Ե․ Չարենց փողոցից դեպի Գայ փողոց՝ դպրոցին հարակից հատվածում։ 🖇Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 1470 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 30 միավոր բեռնատար մեքենա՝ 420 մ³ խճանյութ։ 🔹Համայնքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում բոլոր բնակավայրերում հավասարաչափ և հետևողական բարեկարգման աշխատանքների իրականացմանը՝ նպատակ ունենալով ...
Մանրամասն |
|
|
30.10.25
📌 Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքի մանկապարտեզների ՀՈԱԿ-ների տնօրենների հետ։
|
|
📎Քննարկմանը մասնակցում էր նաև համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շ․ Ավդալյանը։ 📝Խորհրդակցության օրակարգային հարցը մանկապարտեզների ճաշացանկերի բարելավման և սննդի կազմակերպման գործընթացն էր։ Մանկապարտեզների տնօրենները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց հաստատություններում առկա խնդիրները, ինչպես նաև կրթական ծրագրերի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Բարձրացված խնդիրներին տրվեցին համապատասխան լուծումներ։ 🔸Համայնքի ղեկավարը ընդգծեց, որ համայնքապետարանը լինելու է հետևողական՝ ապահովելու մատակարարվող սննդի որակը, երեխաների առողջ սնուցումն ու մատուցվող ծառայությունների ժամանակին իրականացումը։ 🔹Հանդիպման ավարտին Ղազար Ղազարյանը հորդորեց ...
Մանրամասն |
|
|
29.10.25
📍Արաքս համայնքի #Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզին հարակից տարածքում իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
|
|
🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը։ Բարեկարգման ծրագրերը շարունակական են, և նման նախաձեռնությունները նպատակ ունեն ստեղծել ավելի մաքուր, անվտանգ և գեղեցիկ միջավայր մեր համայնքի բնակիչների համար։ 💚 #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Ակնաշենբնակավայր
|
|
|
28.10.25
📢 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հակակոռուպցիոն անվճար կրթության կազմակերպումը։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում է Հակակոռուպցիոն դպրոցի 12-րդ խմբի ընդունելությունը: Նախորդ Հակակոռուպցիոն տասնմեկ դպրոցներում ունեցել ենք շուրջ 250 մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։ Այս անգամ դպրոցը կիրկանացվի Երևանում բնակվող երիտասարդների համար։ ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգային և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն ...
Մանրամասն |
|
|
24.10.25
Արաքս համայնքի Արաքս բնակավայրի բնակչի անունը հնչեց աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
|
|
🏆ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՆՉԵՎ 23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ 🥉 📌Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում փայլուն հանդես է եկել մեր հայրենակիցը՝ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի բնակիչ Սուրեն Աղաջանյանը, ով 60 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։Մեդալային գոտեմարտում Սուրենը ցուցաբերել է անզիջող պայքար և վստահ հաղթանակ է տարել՝ 8:0 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ ներկայացուցիչ Մաքսվել Բլեքի նկատմամբ։ 💪✊ Այս հաջողությունը ոչ միայն Սուրենի անձնական ձեռքբերումն է, այլև մեծ պատիվ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի և ողջ Հայաստանի համար։ Նա ապացուցեց, որ հզոր կամքով, նվիրվածությամբ և անդադար աշխատանքով կարելի ...
Մանրամասն |
|
|
24.10.25
Հանրային բաց քննարկում
|
|
Արաքս համայնքի հարգելի’ բնակիչներ,❗️Հրավիրում ենք Ձեզ Արաքս համայնքի 2026թ. բյուջեի նախագծի բաց և կառուցողական հանրային քննարկման: Մենք ակնկալում ենք համայնքի ավագանու և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Կարծիքներ և առաջարկություններ հայտնելու նպատակով հրավիրում ենք ՀԱՄԱՅՆՔԻ 2026թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, որը տեղի կունենա․📍2025թ. նոյեմբերի 5-ին, ժամը 11։00-ին, Արաքս համայնքի Արտիմետ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում․ ժամը 12։30-ին, Արաքս համայնքի Առատաշեն գյուղի վարչական ղեկավարի նստավայրում․ ժամը 14։00-ին, Արաքս համայնքի Խորոնք գյուղի վարչական ղեկավարի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 |