Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2020,Հոկտեմբեր 29 - 2028,Հոկտեմբեր 29
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հոկտեմբեր 5 - 2028,Նոյեմբեր 2
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Օգոստոս 6 - 2028,Օգոստոս 4
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հունիս 8 - 2026,Հունիս 11
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Մայիս 21 - 2029,Մայիս 22
ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17
ԱՃՈՒՐԴ - ՎԱՃԱՌՔ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.05.24 Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի չորրորդ հերթական նիստի մասնակցության հրավեր

Սույն թվականի մայիսի 24-ին ժամը 16:00-ին, Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի Մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի չորրորդ հերթական նիստը:

Նիստի ընթացքում կքննարկվեն Գայ գյուղում գօրծող «Մանկական զարգացման հիմնադրամ» մանկական կենտրոնին անհատույց անշարժ գույք տրամադրելու, Ջրառատ գյուղի դպրոցի շենքի կառուցման նախնական համաձայնեցում տալու, Արաքս համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման տեղական պլանը հաստատելու վերաբերյալ հարցերը:

Նիստը կվարի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, կարձանագրի՝ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարսենիկ Վարդանյանը:

16.05.24 Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Արաքս համայնքում սկսվել է սահմանված չափանիշներին համապատասխանող ծրագրերի քվեարկության փուլը

Սույն թվականի մայիսի 16-ից Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Արաքս համայնքում սկսվել է սահմանված չափանիշներին համապատասխանող ծրագրերի քվեարկության փուլը:

Համայնքի զարգացման համար ներկայացվել է 4 նախագիծ՝ Գայ, Խորոնք և Գրիբոյեդով բնակավայրերից:

Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով, Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 07-Ա որոշմամբ Արաքս համայնքի բյուջեում հատկացվել է 5 000 000 դրամ:

Քվեարկության փուլին կարող են մասնակցել Արաքս համայնքում հաշվառված և 16 տարին լրացած բոլոր բնակիչները:

  • Յուրաքանչյուր անձը կարող է քվեարկել 3 նախագծի օգտին:
  • Քվեարկությունը կավարտվի սույն թվականի մայիսի 31-ին:
15.05.24 ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանին

Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը և 2024 թվականի ապրիլ ամսին Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության երիտասարդների Եվրոպայի առաջնության «Նժույգ թափեր» մարզաձևում չեմպիոնի կոչումը նվաճած Արաքս համայնքի բնակիչ Համլետ Մանուկյանը այսօր հյուրընկալվել էին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի մոտ:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը և մարզպետ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեցին մարզիկին սպորտային մեծ հաջողություններ գրանցելու և միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար, մարզի անունից հաջողություն ցանկացան Համլետին առաջիկա մրցաշարերում:

15.05.24 Ավարտվել են Գայ բնակավայրում ջրագծի վերանորոգման աշխատանքները
Գայ բնակավայրի Գարնանային փողոցի հին և շահագործման ոչ պիտանի ջրագիծը մասամբ փոխարինվել է խմելու համար նախատեսված պլաստմասե խողովակներով։
Ջրագծի երկարությունը կազմել է 12 մետր։
Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
15.05.24 Իրազեկում
2024 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը ՁԻՀ «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը իրականցնելու է ամառային տեխնո-կրթական ճամբար, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերից՝ 15-25 տարեկան երիտասարդները։ Ճամբարն իրականացվում է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյան վարժարանում։Ճամբարը հնարավորություն կտա՝Ծանոթանալ Հայաստանյան և միջազգային տեխնոլոգիական առաջընթացին։Ուսումնասիրել տեխնոլոգիական կիրառելի գործիքները՝ կրթության, ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ոլորտներում։Սովորել գաղափարը վերածել գործնական քայլերի, ձևավորել նորարական մտածողություն, կիրառել այն թե՛ կրթության, թե՛ աշխատանքային պրակտիկայում՝ զարգացնելով հմտություններն ու կարողությունները արագ զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում։Ճամբարին ... Մանրամասն
14.05.24 Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքում էր

Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ ներկա է գտնվել Գայ բնակավայրի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված սպորտդահլիճի բացման արարողությանը:

Հանդիսավոր միջոցառման ավարտից հետո դպրոցի տնօրենի ուղեկցությամբ  շրջայց են կատարեցել մարզադահլիճում, ապաստարանում, ծանոթացել կատարված աշխատանքին:

14.05.24 Մաքրման աշխատանքներ Ակնաշեն բնակավայրում
Մաքրման աշխատանքներ են իրականացվել Ակնաշեն բնակավայրում։
Ակնաշեն բնակավայրի գլխավոր ճանապարահատվածը մաքրվել է աղբի թափոններից։
Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
1 2 3


Բոլորը
Ավագանու նիստեր
Հերթական նիստ 22/04/2024
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը
Կապույտ վառելիքը՝ բաղձալի երազանք
Հերթական նիստ 12/12/2023
Արտահերթ նիստ 20/12/2023
Հերթական նիստ 15/02/2024
Հերթական նիստ 18/03/2024
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացում
Արտահերթ նիստ 27/01/2022
Հերթական նիստ 08/02/2022
Հերթական նիստ 08/04/2022
Արտահերթ նիստ 25/04/2022
Հերթական նիստ 01/05/2022
Արտահերթ նիստ 20/05/2022
Հերթական նիստ 13/06/2022
Արտահերթ նիստ 29/06/2022
Արտահերթ նիստ 28/07/2022
Հերթական նիստ 14/10/2022
Արտահերթ նիստ 14/11/2022
Հերթական նիստ 14/12/2022
Արտահերթ նիստ 28/12/2022
Արտահերթ նիստ 29/12/2022
Արտահերթ նիստ 12/01/2023
Հերթական նիստ 14/02/2023
Հերթական նիստ 14/03/2023
Հերթական նիստ 14/04/2023
Հերթական նիստ 15/05/2023
Արտահերթ նիստ 02/06/2023
Հերթական նիստ 14/06/2023
Արտահերթ նիստ 28/06/2023
Արտահերթ նիստ 28/07/2023
Հերթական նիստ 12/09/2023
Հերթական նիստ 12/10/2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner