| 
                            
                                    04.11.25  
                                    📌Մասնակցային բյուջետավորում 2025
                         | 
                     
                    
                        | 
                            
                            📍Մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի Իսահակյան փողոցից Մեծամոր գյուղ տանող ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները։ ✅Ծրագրի նպատակն է բարելավել Գայ գյուղի և հարակից բնակավայրերի ճանապարհային ենթակառուցվածքը՝ ստեղծելով անվտանգ և բարեկարգ պայմաններ։ Հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի՝ ապահովելու գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ տեղափոխումն ու նպաստելու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ 💰Ծրագրի ընդահնուր արժեքը կազմում է 97․571․800 դրամ, որից 59․343․100 դրամ համայնքային բյուջեից և 38․228․700 դրամ կառավարության կողմից։ 🔗 Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 700 գծամետր։#Արաքսհամայնք ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    03.11.25  
                                    📍 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Առատաշեն բնակավայրում:
                         | 
                     
                    
                        | 
                            
                             📌Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում խճալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի Աբովյան, Բաղրամյան և Սայաթ-Նովա փողոցներում։  🖇Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 750 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 11 միավոր բեռնատար մեքենա՝ 154 մ³ խճանյութ։  ✅Համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է բոլոր բնակավայրերի համաչափ բարեկարգման աշխատանքներ՝ ձգտելով ապահովել մաքուր, հարմարավետ և բարեկեցիկ միջավայր բնակչության համար։  Շարունակելի…   #Արաքսհամայնք  #Արաքսիհամայնքապետարան   #Առատաշենբնակավայր 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    03.11.25  
                                    Սկսվել են Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրի Պ․ Սևակ փողոցի սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքները։
                         | 
                     
                    
                        | 
                            
                             🔥Սկսվել են Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրի Պ․ Սևակ փողոցի սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքները, որի ընդհանուր երկարությունը 645 գծմ է։ 💰Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 6․192․000 դրամ, որից 55%՝ համայնքային բյուջեից և 45% ՝ կառավարության կողմից։   #Արաքսհամայնք  #Արաքսիհամայնքապետարան  #Գրիբոյեդովբնակավայր  #Գազաֆիկացում 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    31.10.25  
                                    📍Արաքս համայնքի #Ջրառատ բնակավայրում իրականացվել են նոր արտաքին լուսավորության աշխատանքներ։ 
                         | 
                     
                    
                        | 
                            
                            💡Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում ավարտվել են նոր արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները։ Նոր լուսավորությամբ ապահովվել են հետևյալ փողոցները՝ Վ․ Սարգսյան, Ուղեկալներ, Վ․ Սարգսյան փողոցի 1-ին նրբանցք և Իսահակյան փողոցի վերջնամաս։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետևյալ նյութերը․ • Ծակող սեղմակ – 128 հատ  • Ձգիչ – 128 հատ  • Բարձակ – 64 հատ  • Լեդ լույս – 64 հատ • ՍԻՊ 2×16 – 2060 մետր 🧷 Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը՝ 2060 մետր է, ինչը կապահովի բնակավայրում բնակիչների անվտանգությունը՝ երեկոյան և գիշերային ժամերին, նաև զգալիորեն կբարելավի երթևեկության պայմանները ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    31.10.25  
                                    📍 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Արտիմետ բնակավայրում:
                         | 
                     
                    
                        | 
                            
                             📌Արտիմետ բնակավայրում շարունակվում են համայնքի զարգացման և բարեկարգման նպատակով իրականացվող ծրագրերը։ Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում խճալցման աշխատանքներ են իրականացվել Արաքս համայնքի #Արտիմետ բնակավայրի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցներում, Շինարարների փողոցից դեպի գլխավոր փողոց տանող ճանապարհահատվածում, ինչպես նաև Ե․ Չարենց փողոցից դեպի Գայ փողոց՝ դպրոցին հարակից հատվածում։ 🖇Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 1470 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 30 միավոր բեռնատար մեքենա՝ 420 մ³ խճանյութ։  🔹Համայնքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում բոլոր բնակավայրերում հավասարաչափ և հետևողական բարեկարգման աշխատանքների իրականացմանը՝ նպատակ ունենալով ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    30.10.25  
                                    📌 Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքի մանկապարտեզների ՀՈԱԿ-ների տնօրենների հետ։
                         | 
                     
                    
                        | 
                            
                            📎Քննարկմանը մասնակցում էր նաև համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շ․ Ավդալյանը։ 📝Խորհրդակցության օրակարգային հարցը մանկապարտեզների ճաշացանկերի բարելավման և սննդի կազմակերպման գործընթացն էր։ Մանկապարտեզների տնօրենները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց հաստատություններում առկա խնդիրները, ինչպես նաև կրթական ծրագրերի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Բարձրացված խնդիրներին տրվեցին համապատասխան լուծումներ։ 🔸Համայնքի ղեկավարը ընդգծեց, որ համայնքապետարանը լինելու է հետևողական՝ ապահովելու մատակարարվող սննդի որակը, երեխաների առողջ սնուցումն ու մատուցվող ծառայությունների ժամանակին իրականացումը։ 🔹Հանդիպման ավարտին Ղազար Ղազարյանը հորդորեց ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    29.10.25  
                                    📍Արաքս համայնքի #Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզին հարակից տարածքում իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
                         | 
                     
                    
                        | 
                            
                             🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը։ Բարեկարգման ծրագրերը շարունակական են, և նման նախաձեռնությունները նպատակ ունեն ստեղծել ավելի մաքուր, անվտանգ և գեղեցիկ միջավայր մեր համայնքի բնակիչների համար։ 💚 #Արաքսհամայնք  #Արաքսիհամայնքապետարան  #Ակնաշենբնակավայր 
                             | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 |