Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.09.24 Արմավիրի մարզպես Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքում էր
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքս համայնք։Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջայց կատարեց Արաքս համայնքում։Առաջին կանգառը Ակնաշեն բնակավայրն էր, որտեղ մարզպետը ծանոթացավ գյուղում կառուցվող մանկապարտեզի նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։Հիշեցնենք, որ Ակնաշեն բնակավայրում 2000-ական թվականներից ի վեր չի գործել մանկապարտեզ, քանի որ նախկին շենքը եղել է վթարայինիսկ մանկապարտեզի նոր շենքը կառուցվում է Տարածքային զարգացման հիմնադրամի և Արաքս համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։Երկրորդ կանգառը Արտիմետ բնակավայրն էր։Արտիմետ բնակավայր այցի ժամանակ մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն ... Մանրամասն
09.09.24 Հանրային լսման հրավեր

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 150-Ն և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ին, Ջրառատ բնակավայրի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում տեղի կունենա «ԼՈՒՔ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Ջրառատ բնակավայրի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը:

09.09.24 Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում սկսվել է առաջարկների իրագործման փուլը

Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում Արաքս համայնքի բյուջեի միջոցներով և Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության հետ համագործակցության շնորհիվ սկսվել է բնակիչների քվերակության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած «Գրիբոյեդով գյուղի ոռոգման համակարգի բարեկարգում»  առաջարկի աշխատանքների իրականացման փուլը:

Կատարվելու են ոռոգման համակարգերի նոր ջրթող փականների տեղադրման աշխատանքներ:

Արաքսի համայնքապետարանը կարևորում է իր բնակիչների կարծիքները, մտահոգությունները, բողոքները և առաջարկությունները:

Շարունակելով բազմակողմ համագործակցությունները՝ մեր քայլերն ուղղելու ենք մեր բնակավայրերի բարեկարգմանը:

06.09.24 Մասնակցության հրավեր
   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ  Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի մարզպետարանների  աջակցությամբ  ՀՀ  Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում <>   Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերությունը ավանդաբար կազմակերպում է <<Արվեստների և արհեստների>>   միջազգային    փառատոնը։   Այս տարի փառատոնը նշում է իր 12- ամյա հոբելյանը։   Փառատոնը  առանձնակի է իր ընդգրկվածությամբ՝ ներկայացված  են  ՀՀ   բոլոր մարզերի քաղաքային և գյուղական ... Մանրամասն
05.09.24 Հայկաշեն բնակավայրում ավարտվեցին խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքները
Հայկաշեն բնակավայրի 1-ին և 9-րդ փողոցներում իրականացվել են խմելու նոր ջրագծի վերակառուցման աշխատանքներ։
 
Հին և շահագործման համար ոչ պիտանի ջրագծերը ամբողջությամբ փոխարինվել են խմելու համար նախատեսված պլաստմասե խողովակներով։
Ջրագծի ընդհանուր երկարությունը կազմել է 600 մետր։
 
Աշխատանքների համար անհրաժեշտ հիմնական խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից իսկ աշխատանքներն իրականացվել են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի և բնակիչների համատեղ ջանքերով։
05.09.24 Ավագանու նիստի մասնակցության հրավեր

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճում՝ սեպտեմբերի 10-ին ժամը 16:00-ին, տեղի կունենա Արաքս համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը:

Նիստի ընթացքում կքննարկվեն Արաքս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկի իրականացմանը հավանություն տալու մասին, Արաքսի համայնքապետարանի կարիքների համար տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին և մի շարք այլ հարցեր:

05.09.24 Հանրային լսման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ․ 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին, տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) հանրային ... Մանրամասն
1 2 3


Բոլորը
Ավագանու նիստեր
Հերթական նիստ 26/06/2024
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը
Հերթական նիստ 22/04/2024
Հերթական նիստ 24/05/2024
Կապույտ վառելիքը՝ բաղձալի երազանք
Հերթական նիստ 12/12/2023
Արտահերթ նիստ 20/12/2023
Հերթական նիստ 15/02/2024
Հերթական նիստ 18/03/2024
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացում
Արտահերթ նիստ 27/01/2022
Հերթական նիստ 08/02/2022
Հերթական նիստ 08/04/2022
Արտահերթ նիստ 25/04/2022
Հերթական նիստ 01/05/2022
Արտահերթ նիստ 20/05/2022
Հերթական նիստ 13/06/2022
Արտահերթ նիստ 29/06/2022
Արտահերթ նիստ 28/07/2022
Հերթական նիստ 14/10/2022
Արտահերթ նիստ 14/11/2022
Հերթական նիստ 14/12/2022
Արտահերթ նիստ 28/12/2022
Արտահերթ նիստ 29/12/2022
Արտահերթ նիստ 12/01/2023
Հերթական նիստ 14/02/2023
Հերթական նիստ 14/03/2023
Հերթական նիստ 14/04/2023
Հերթական նիստ 15/05/2023
Արտահերթ նիստ 02/06/2023
Հերթական նիստ 14/06/2023
Արտահերթ նիստ 28/06/2023
Արտահերթ նիստ 28/07/2023
Հերթական նիստ 12/09/2023
Հերթական նիստ 12/10/2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner