Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի Մեծամորի խճուղի 2/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-064-0006-0011 կադաստրային ծածկագրով 0.0082 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հող:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 82քմ մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի հասարակական հողերի հաշվեկշռում:
3. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Մեծամոր , Մեծամորի խճուղի 2/2:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: