Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 31–րդ հոդվածի 9–րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 161–րդ հոդվածի 2-րդ մասով, 164–րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11–ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 18․1–րդ կետը և Նորիկ Տերտերյանի 2025 թվականի հոկտեմբերի 30–ի դիմումը.
Որոշում եմ՝
1. Արաքս համայնքի Առատաշեն գյուղի վարչական ղեկավար Նորիկ Տերտերյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա չօգտագործված արձակուրդը՝ 24 աշխատանքային օր տևողությամբ, 2025 թվականի նոյեմբերի 6–ից նույն թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ։
2. Առատաշեն գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակել Արաքս համայնքի Արտիմետ գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանին։
3. Նորիկ Տերտերյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի դեկտեմբերի 10–ից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: