Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-033-0010-0026 կադաստրային ծածկագրով 0,452 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը օտարել աճուրդային կարգով: 2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-033-0010-0026 կադաստրային ծածկագրով 0,452 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի համար 600000 /վեց հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: 4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |