|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 սեպտեմբերի 2025 թվականի N 879-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԵԾԱՄՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԵՎ <<ԽՈՐՈՆՔԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.02.2020թ. թիվ 02-Ն հրամանը և 01․09.2025 թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Մեծամորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի և <<Խորոնքի մսուր մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման իրականացման համար լիազորված անձ ճանաչել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեխնիկական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետ՝ Լալա Ավագյանին, որը պարտավորվում է մասնակիցներին բացատրել թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրել և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրել նիստերի արձանագրությունները։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ` ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(17.13 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|