Սույն թվականի դեկտեմբերի 4-ին և 5-ին Արաքս համայնքի Ապագա, Առատաշեն և Գայ բնակավայրերում տեղի ունեցան հանրային քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ:
Հանրային քննարկումները վարում էին Արաքս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վ. Հարությունյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Պ. Ավագյանը և համայնքի ղեկավարի խորհրդական՝ Ա. Նավասարդյանը։
Քննարկումներին մասնակցելու էին եկել Արաքս համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատազմի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Հանրային քննարկումների ընթացքում լսվեցին մասնակիցների առաջարկությունները։