Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Խորոնք գյուղի բնակիչ՝ Ջեմմա ներսիսյանի դիմումը, անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «Ջիվան Արսենի Հարությունյան» ԱՁ /վկայական N 0390/ 2025 թվականի մայիսի 19-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի վարչական տարածքում գտնվող Ջեմմա Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-050-0046-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0․0827 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայքն գյուղ Խորոնք, Ա. Իսահակյան փողոց, 3/1, 0․0923 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Խորոնք, Ա. Իսահակյան փողոց, 3 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։