Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 փետրվարի 2024 թվականի N 3

Սույն թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ Արաքս համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի մշակման և ձևավորման մասին առաջին հանրային քննարկումը։

Հանրային քննարկումը տեղի ունեցավ Արտիմետ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

Հանրային քննարկումը վարում էին Արաքս համայնքի ղեկավար՝ Ղազար Ղազարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վահրամ Հարությունյանը։

Քննարկմանը մասնակցում էին Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի վարչական ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամները, համայնքի բնակիչները։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց 2025 թվականին սուբվենցիոն ծրագրերին, դրանց մշակմանն ու ձևավորմանը։ Մասնակիցների կողմից եղան առաջարկություններ, որոնք քննարկվեցին համայնքի ղեկավարի ինչպես նաև քննարկմանը ներկա մասնակիցների հետ։ Քննարկմանը բարձրաձայնվեցին բնակիչների մտահոգությունները, հուզող հարցերը ինչպես նաև Արտիմետ բնակավայրի օրակարգային խնդիրները։

Քննարկումը անցավ փոխադարձ հարգանքի և ըմբռնման միջավայրում։ Բոլոր հարցերին տրվեցին պատասխաններ և առաջ բերված խնդիրներին առաջարկվեցին համապատասխան լուծումներ։

 



Կից փաստաթղթեր՝
(93.61 Կբ)
(62.53 Կբ)
(110.69 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner