Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Ապագա գյուղի բնակիչ՝ Հակոբ Բարսեղյանի դիմումը, իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «ՍԵՎԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԱՁ /վկայական N 0296/ 2025 թվականի հոկտեմբերի 03-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04-012-0039-0014 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0․0833 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք գյուղ Ապագա, 15-րդ փողոց, 59/1, 0․1208 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ապագա, 15-րդ փողոց, 61 հասցե: 
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։ 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։