Այսօր: Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԵԾԱՄՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԵՎ <<ԽՈՐՈՆՔԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.02.2020թ. թիվ 02-Ն հրամանը և 01․09.2025 թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Մեծամորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի և <<Խորոնքի մսուր մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման իրականացման համար լիազորված անձ ճանաչել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեխնիկական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետ՝ Լալա Ավագյանին, որը պարտավորվում է մասնակիցներին բացատրել թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրել և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրել նիստերի արձանագրությունները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner