«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին N 1325-Ն (խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն, 2025 թվականի հունվարի 8-ին ժամը` 14:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Արթուր Հարությունյանի կողմից Ապագա բնակավայրի վարչական տարածքում ավտոգազալցավորման ճնշակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը:
Շահագրգիռ անձինք կարող են Արաքսի համայնքապետարանում, ինչպես նաև Արաքս համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի դեկտեմբերի 2-ից 2025 թվականի հունվարի 8-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (araqs.hamaynq@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Արաքսի համայնքապետարան:
Հանրային լսման պատասխանատու՝ Արաքս համայնքի Ապագա բնակավայրի վարչական ղեկավար Երեմ Պողոսյանը (հեռ՝093-54-03-54):