|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2024 թվականի N 1535-Ա |
ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 4–րդ ենթակետը և Ա/Ձ Հակոբ Մելքոնյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Թույլատրել Ա/Ձ Հակոբ Մելքոնյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում 2024 թվականի 4-րդ եռամսյակին համար վաճառել հեղուկ վառելիք։ 2. Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 4–րդ ենթակետի համաձայն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|