Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ճյուղ1 2111,1գծմ գազատարը, ճյուղ2 697,7գծմ գազատարը, ճյուղ3 269,3 գծմ գազատարը, պողպատյա գազախողովակներով տեղադրված սյուների վրա, ցածր և միջին ճնշման գազատարները՝ 17մետր D159*4.5 մմ, 13 մետր D133*4.0մմ, 10 մետր D108*4.0մմ, 8 մետր D89*4,0մմ, 6 մետր D76*3.5մմ և 5 մետր D57*3.5մմ, հենասյուները H=5մ բարձրությամբ, անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ որոշմամբ նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |