Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 դեկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի Մեծամորի խճուղի  2/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-064-0006-0011 կադաստրային ծածկագրով 0.0082 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հող:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 82քմ մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի հասարակական հողերի հաշվեկշռում:

3. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Մեծամոր , Մեծամորի խճուղի  2/2:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ավետիք Սենիքերիմյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner