Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի բնակիչ՝ Արման Գրիգորյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների՝ N 12062020-04-0024, տրված 12 հունիսի 2020 թվականին, N 12062020-04-0050, տրված 12 հունիսի 2020 թվականին և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հասցեի հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 04092HUZKNEL.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի վարչական տարածքում գտնվող Արման Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-050-0066-0002 /հողամասի չափը 0.1031 հա/, 04-050-0066-0036 /հողամասի չափը 0.0247 հա/ կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի միավորումից տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արաքս համայնք, գյուղ Խորոնք, Արարատյան փողոց, 2/6 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։