|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 նոյեմբերի 2025 թվականի N 1146-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱԳԱ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՐԵՄ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 31–րդ հոդվածի 9–րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 161-րդ, 163–րդ և 164–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11–ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 18.1–րդ կետը և Երեմ Պողոսյանի 2025 թվականի նոյեմբերի 12–ի դիմումը.
Որոշում եմ՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական ղեկավար Երեմ Պողոսյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի մնացած մասը 12 /տասներկու/ աշխատանքային օր տևողությամբ, 2025 թվականի նոյեմբերի 17–ից դեկտեմբերի 02-ը ներառյալ։ 2. Ապագա գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակել Արաքս համայնքի ղեկավարի տեղակալ Պետրոս Ավագյանին։ 3. Երեմ Պողոսյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի դեկտեմբերի 03–ից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ՝ ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(344.15 Կբ)
Որոշում |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|