Հրավիրում ենք ձեզ Արաքս համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային /ինչպես նաև առցանց/ քննարկումներին: Մենք ակնկալում ենք համայնքի բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը հանրային քննարկմանը: Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման նախագծի հանրային քննարկումն իրականացվում է նաև առցանց` http://araqshamaynq.am կայքով: 2026 թ. մինչև փետրվարի 4-ը ներառյալ խնդրում ենք առցանց ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ, իսկ գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. գ,Գայ,Ա,Խատարյան 1, Արաքսի համայնքապետարանի շենք, 1-ին հարկ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՅ ԳՅՈՒՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔՈՒՄ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև: