Գրանցող`
Մարիա Ազատյան
Գրանցման ամսաթիվ`
25/09/2025 Բացատրություն`
Պարզել և զեկուցել
Լուծելու (մերժման) ամսաթիվ`
29/09/2025
Բացատրություն`
Մինչև Կարեն Իսախանյանի կողմից տնամերձ հողամասի ձեռք բերելը, 7-րդ փողոցի աջ և ձախ կողմերի տնամերձները՝ թվով 13, տարիներ շարունակ ճանապարհի հետ միասին վարվել և ցանվել է Արտիմետ գյուղի բնակիչների կողմից: Չի երևում՝ 1991 թ․ գծանշված ճանապարհների անցնող տեղերը: 7-րդ փողոցի տվյալ տարածքի վրա երևում է միայն Կարեն Իսախանյանի կողմից կատարված իր տնամերձ հողամասի գեոդեզիական չափագրման կետերում խփված մետաղական ձողերը: Ճանապարհների հարթեցման ժամանակ նշված ճանապարհը չի հարթեցվել, քանի որ ճանապարհի չափագրման կետերում խփված մետաղական ձողերը առկա չեն եղել։
Համայնքի կողմից ճանապարհների հերթական հարթեցման ժամանակահատվածում՝ նշված ճանապարհը կսահմանագծվի և կհարթեցվի /բնակիչների կողմից նշված հատվածում բերքահավաքի ավարտից հետո/։