Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ՝ Գևորգ Ավագյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների՝ N 17082015-04-0010, տրված 17 օգոստոսի 2015 թվականին, N 27112013-04-0016 տրված 27 նոյեմբերի 2013 թվականին և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հասցեի հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 040124XN3XEA.
 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող Գևորգ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 04-033-0032-0020 /հողամասի չափը 0.141 հա/, 04-033-0032-0021 /հողամասի չափը 0․222 հա/ կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի միավորումից տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արաքս համայնք, գյուղ Գայ, Ա. Խաչատրյան 3-րդ փողոց, 16/1 հասցե: 
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։ 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։