Այսօր: Շաբաթ, 7 Մարտի 2026թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → Բնապահպանություն

Համառոտ նկարագրություն`

Բավականին երկար ժամանակ է ինչ Քասախ գետում ոչ մի գրամ ջուր չկա: Ողջ տարվա 10 ամիսները գետը ցամաք է ու սա լուրջ խնդիր է գյուղի համար: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել և փորձել այս խնդրին լուծում տալ: Շնորհակալություն:

Խնդրի հասցեն`

գ. Առատաշեն

Ներկայացման ամսաթիվ`

20/10/2025 09:34

Կարգավիճակ`

Լուծված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Տիգրան Նահապետյան

Գրանցող`

Մարիա Ազատյան  

Գրանցման ամսաթիվ`

24/10/2025

Բացատրություն`

Ուսումնասիրել և պատրաստել պատասխան

Լուծելու (մերժման) ամսաթիվ`

31/10/2025

Բացատրություն`

Նախատեսվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ, Այգեշատ և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական բնակավայրերի վարչական տարածքներում /Քասախ և Ամբերդ գետերի միացման հատվածում/կառուցել Քասախի ջրամբարը։ Ներկայացվող ծրագրի պատվիրատուն ջրային կոմիտեն է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7–րդ նիստը։ Ներկայացվել և քննարկվել է  ջրամբարաշինության 5 նախագիծ։ Նախատեսվում է, որ Քասախի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլն մ3, արդյունքում կբարձրացվի 4517 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի լրացուցիչ 503 հա հողատարածքներում։ Նախագծի արժեքը կազմում է 15.4 մլրդ դրամ։ 2026 թվականին կմեկնարկեն ջրամբարի շինարարական աշխատանքները, որը հաստատվել է հանրային ներդրումային կոմիտեում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner