Հարգելի բնակիչներ,
Հրավիրում ենք ձեզ Արաքս համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային /ինչպես նաև առցանց/ քննարկումներին: Մենք ակնկալում ենք համայնքի բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը հանրային քննարկմանը:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման նախագծի հանրային քննարկումն իրականացվում է նաև առցանց` http://araqshamaynq.am կայքով:
2023թ.մինչև դեկտեմբերի 4 -ը ներառյալ խնդրում ենք առցանց ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ, իսկ գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. գ,Գայ,Ա,Խատարյան 1, Արաքսի համայնքապետարանի շենք, 1-ին հարկ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև: