Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 157-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետով, 83–րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32–րդ և 33–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալ–տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 29–ի դրական եզրակացությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տ․ Արեյանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի N/27․1/46942-2024 գրությամբ ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի․

1) եկամուտների մասով՝ 1443000,0 /մեկ միլիարդ չորս հարյուր քառասուներեք միլիոն / ՀՀ դրամ,

2) ծախսերի մասով՝ 1443000,0 /մեկ միլիարդ չորս հարյուր քառասուներեք միլիոն/ ՀՀ դրամ,

3) հավելուրդը կամ պակասուրդը՝ 0 դրամ:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40%-ը չգերազանցող վերաբաշխումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner