Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի նախաձեռնությամբ կայացավ հանրային քննարկում խորհրդակցական մարմնի անդամների մասնակցությամբ։ Նիստը վարում էին խորհրդակցական մարմնի նախագահ Ղազար Ղազարյանը և խորհրդակցական մարմնի քարտուղար Վարսենիկ Վարդանյանը։ Քննարկմանը մասնակցում էին խորհրդակցական մարմնի անդամներ՝ Վ․ Հարությունյանը, Ա․ Նավասարդյանը, Ռ․ Թեմուրյանը, Մ․ Ազատյանը, Հ․ Մարգարյանը, Ս․ Քոչարյանը, Ա․ Առաքելյանը, Ս․ Ենոքյանը, Ս․ Հարությունյանը։ Քննարկման օրակարգային հարցը Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի հաստատումն էր, որի նպատակն է համայնքի զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալական առաջնահերթությունների համատեղ գնահատումը։ Բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները ներկայացրեց խորհրդակցական մարմնի նախագահ Ղազար Ղազարյանը, ով շեշտեց թափանցիկության, արդյունավետ կառավարման և համայնքի բնակիչների կարծիքի կարևորությունը բյուջետային պլանավորման գործընթացում։ Մասնակիցները բարձրացրին մի շարք հարցեր՝ առնչվող համայնքային ճանապարհների բարելավմանը, կրթական և մշակութային ծրագրերի ֆինանսավորմանը, մարզադպրոցների գործունեությանը, ինչպես նաև համայնքի տարբեր բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված նախաձեռնություններին։ Քննարկման ընթացքում հնչած հարցերը ամփոփվեցին և տրվեցին համապատասխան արձագանքներ։ Խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները իրենց դրական եզրակացությունը տվեցին Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծին։ |