Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 42-րդ կետով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Արաքս համայնքի թվով 13 բնակավայրերում ամանորյա միջոցառումների կազմակերպման նպատակով «Ձմեռ պապ Ձյունանուշ և մեծ արջ» ծառայության ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |