Արաքս համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Արաքս համայնքի բյուջեում հատկացվել է 5 000 000 դրամ:
Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 07-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 12-ի N 289-Ա որոշմամբ ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած Արաքս համայնքի բնակիչներին մասնակցելու համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:
Ծրագրի շնորհիվ բնակիչները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։