Առաջարկներ
Առատաշեն բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում
ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ
07 փետրվար 2025
Հարգելի պարոն Ղազարյան,
Ձեզ դիմում ենք առաջարկով, որը կարևոր նշանակություն կունենա Առատաշեն բնակավայրի երիտասարդների համար։
Մեր համայնքում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով առաջարկում ենք կառուցել բազմաֆունկցիոնալ մինի մարզադաշտ, որը կհամատեղի ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի խաղահրապարակները (երեքը մեկում): Կից տարածքում հնարավոր է նաև տեղադրել թենիսի սեղաններ։
Այս դաշտի կառուցումը մեծապես կնպաստի համայնքի երիտասարդների ֆիզիկական ակտիվությանն ու առողջ ապրելակերպի տարածմանը։ Այն կդառնա համայնքի մարզական կյանքի կենտրոնը՝ խթանելով մարզական միջոցառումների, մրցաշարերի և ժամանցի կազմակերպումը։ Այս նախաձեռնությունը կօգնի նաև երիտասարդներին հեռու պահել վնասակար սովորություններից, կզարգացնի թիմային ոգին և կմիավորի տարբեր տարիքի բնակիչներին։
Հուսով ենք, որ կքննարկեք այս առաջարկը և կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր այս կարևոր նախաձեռնությունն իրագործելու համար։
Պատրաստ ենք քննարկել առաջարկի մանրամասները և աջակցել հնարավորությունների սահմաններում։
Հարգանքով, Ներսես Ներսիսյան Հեռ. 077810046
3913
Այլ
Մեծամոր-Գայ ճանապարհի ասֆալտապատում
ՀԱԿՈԲՋԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
07 փետրվար 2025
Մեծամոր գյուղի մի շարք բնակիչների անունից խնդրում եմ Ձեզ ընդունել առաջարկս և մրցույթի քվեարկությանը դնել Մեծամոր բնակավայրի սկզբնամասից մինչև հարակից Գայ գյուղի Իսահակյան փողոցի վերջնամասի ասֆալտապատման ծրագիրը:
Նշեմ որ ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում, կան ջրափոսեր, քանդված հատվածներ որոնք ստեղծում են վթարային վիճակներ:
3987
Շինարարություն
Լուսագյուղ բնակավայրի բարեկարգում
ԷԴԳԱՐ ԵՆՈՔՅԱՆ
06 փետրվար 2025
Հարգելի Արաքս համայնքի ղեկավար և աշխատակազմ.
Լուսագյուղ բնակավայրի բնակչության և հատկապես երիտասարդների անունից առաջարկում եմ բնակավայրի ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտը բարեկարգել (անհրաժեշտ է գիշերային լուսավորություն և ցանկապատ) և հարակից տարածքում կառուցել մանկական ժամանցային վայր (խաղահրապարակ)...
594
Կանաչ համայնք և բարեկարգում
Ֆուտբոլի դաշտի կառուցում
ԹԱԳՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
06 փետրվար 2025
Հարգե’լի համայնքի ղեկավար.
Գրիբոյեդովի Վաչե Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը, մեծապես գնահատում է համայնքի աջակցությունը մեր գյուղի խնդիրների լուծման հարցում։
Մասնավորապես շնորհակալ կլինենք ,եթե գյուղը ունենա ֆուտբոլի դաշտ՝ երեխաների մեծ երազանքը իրականություն դարձնելու
համար։
Գյուղում չկա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, սա կլինի մեծ հնարավորություն սպորտը որպես առողջ ապրելակերպ եւ զբաղմունք դարձնելու համար։
53
Շինարարություն
Երիտասարդական կենտրոնի ստեղծում երիտասարդների զարգացման և կրթության համար
ՀԱՅԿ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
31 հունվար 2025
Նախագծի նկարագրությունը.
Նախագծի նպատակն է հիմնել մի կենտրոն, որտեղ Արտիմետ գյուղի երիտասարդները կարող են զարգացնել իրենց հմտությունները, ձեռք բերել նոր գիտելիքներ և ակտիվորեն մասնակցել համայնքային կյանքին։ Կենտրոնը կծառայի որպես միջավայր, որտեղ երիտասարդները կարող են մասնակցել տարատեսակ ծրագրերի, դասընթացների, սեմինարների, մշակութային միջոցառումների և այլ միջոցառումներին։
Հիմնավորման մասը.
Այսպիսի կենտրոնը հնարավորություն կտա երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, մասնակցելու կամավորական ծրագրերի և ստանալու աջակցություն՝ իրենց անձնական և մասնագիտական նպատակներին հասնելու համար։ Առաջարկվող գործունեությունը:
Դասընթացներ՝ առաջնորդություն, ձեռնարկատիրություն, տեխնոլոգիաներ, արվեստ և այլ թեմաներով։
Հարթակ՝ տեղական և միջազգային ծրագրերին մասնակցելու համար։ Համայնքային միջոցառումների կազմակերպում և մասնակցություն։
Հոգեբանական և խորհրդատվական աջակցություն երիտասարդներին։
Նախագիծը նախատեսվում է ներկայացնել Արաքս համայնքի ֆինանսավորմանը՝ որպես երիտասարդների զարգացմանն ուղղված և համայնքի համար օգտակար նախաձեռնություն։
Այս ծրագիրը նախատեսված է այնպես, որ այն արժանանա համայնքի հավանությանը՝ շնորհիվ իր ստեղծարար և գործնական նպատակների։
Նախագծի առանձնահատկությունները.
Կենտրոնի ներքին տարածքի գունավոր և ժամանակակից ձևավորումը կստեղծի հարմարավետ և ստեղծարար միջավայր երիտասարդների համար։ Կենտրոնը կծառայի որպես հանդիպման վայր՝ երիտասարդների քննարկումների, գաղափարների փոխանակման և ծրագրերի իրականացման համար։ Առանձին հատվածներ կտրամադրվեն դասընթացների, սեմինարների և խմբակային հանդիպումների համար։ Հնարավոր կլինի կազմակերպել մշակութային միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև համայնքի համար կարևոր խնդիրների քննարկումներ։
Ինչո՞ւ պետք է ֆինանսավորվի այս նախագիծը:
Այս կենտրոնը կհանդիսանա երիտասարդների համար հարմարավետ հարթակ, որտեղ նրանք ոչ միայն կկարողանան իրենց ժամանակը արդյունավետ անցկացնել, այլև կզարգացնեն իրենց հմտությունները՝ դրանով նպաստելով համայնքի զարգացմանը։
Կենտրոնը նաև կբարձրացնի համայնքի համախմբվածությունն ու ակտիվությունը։
25
Կրթություն
Գրիբոյեդով գյուղի ոռոգման համակարգի բարեկարգում
Սուրեն Գրիգորյան
14 մայիս 2024
Առաջարկում եմ վերանորոգել Գրիբոյեդով գյուղի վարելահողերը ոռոգող խողովակների վրայից բացակայով ջրթող փականները: Այդ խողովակներն ապահովում են ամբողջ գյուղի վարելահողերի ոռոգումը: Ներկայումս դրանց բացակայությունը մեծ խնդիր է ոռոքման աշխատանքները ճիշտ և ժամանակին կատարելու համար: Խողովակների վրայի փականների վերանորոգման արդյունքում կունենանք մեծ ջրախնայողություն:
1447
Այլ
Գայ գյուղի կանգառների փոխարինում
Հակոբջան Հովսեփյան
14 մայիս 2024
Գայ գյուղի կանգառներն արդեն հնամաշ են, կոտրված և անբերեկարգ վիճակում:Անձրևոտ օրերին բնակիչները չեն կարողանում պատսպարվել և թրջվում են: Առաջարկում եմ փոխել կանգառները ավելի նոր և հարմարավետ դարձնել:
1685
Շինարարություն
Գայ գյուղում ճանապարհի ասֆալտապատում
Գրիգոր Մարկոսյան
14 մայիս 2024
Գայ գյուղի Խաչատրյան 1 փողոցը գտնվում է անբարեկարգ վիճակում, երեխաները անձրևոտ օրերին դպրոց են գնում ջրափոսերի միջով, իսկ արևոտ օրեին՝ փոշու: Խաչատրյան 1 փողոցը գլխավոր ճանապարհին է կապում Խաղաղության և դրան հարակից փողոցները: Առաջարկում եմ ասֆալտապատել ճանապարհը, հետիոտներին առավել հարմարավետ դարձելու համար:
511
Շինարարություն
Խորոնք գյուղի դպրոցի ճանապարհի ասֆալտապատում
Լիլիթ Թադևոսյան
14 մայիս 2024
Անբարեկարգ ճանապարհի պատճառով անձրևոտ օրերին աշակերտները դժվարանում են հասնել դպրոց։ Մ. Խորենացի փողոցը ամբողջությամբ ասֆալտապատած է ,իսկ դպրոց տանող ճանապարհը, որը գտնվում է Մ. Խորենացի փողոցից դեպի Վ. Տերյան 1 (որը կազմում է 110 մետր) գտնվում է անմխիթար վիճակում։ Ուստի խնդրում ենք ասֆալտապատել Վ. Տերյան 1 տանող ճանապարհի հատվածը, քանի որ այս ճանապարհին է գտնվում Խորոնքի միջնակարգ դպրոցը։
710
Այլ