Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 1-Ա5
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 1-Ա5


Զեկ. ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՌԱՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ, Վ. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ԵՎ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳԱԶԱՏԱՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՄՇՏԱԿԱՆ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ճյուղ1 2111,1գծմ գազատարը, ճյուղ2 697,7գծմ գազատարը, ճյուղ3 269,3 գծմ գազատարը,  պողպատյա գազախողովակներով տեղադրված սյուների վրա, ցածր  և միջին ճնշման գազատարները՝ 17մետր D159*4.5 մմ, 13 մետր D133*4.0մմ, 10 մետր D108*4.0մմ, 8 մետր D89*4,0մմ, 6 մետր D76*3.5մմ և 5 մետր D57*3.5մմ, հենասյուները  H=5մ բարձրությամբ, անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ որոշմամբ նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի  ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ՍԵՆԻՔԵՐԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner