Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-013-0067-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,2647 հա վարելահողը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել 04-013-0067-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,2647 հա վարելահողի համար` 920000 /ինը հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ: Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 0,2647հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը աճուրդային կարգով օտարելու մասին» N23-Ա որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: