Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետով, 83–րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32–րդ և 33–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալ–տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 29–ի դրական եզրակացությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տ․ Արեյանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի N/27․1/46942-2024 գրությամբ ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի․
1) եկամուտների մասով՝ 1443000,0 /մեկ միլիարդ չորս հարյուր քառասուներեք միլիոն / ՀՀ դրամ,
2) ծախսերի մասով՝ 1443000,0 /մեկ միլիարդ չորս հարյուր քառասուներեք միլիոն/ ՀՀ դրամ,
3) հավելուրդը կամ պակասուրդը՝ 0 դրամ:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40%-ը չգերազանցող վերաբաշխումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: